16
01, 2013

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա սիրված դերասան և ասմունքող, հայ թատրոնի և կինոյի անվանի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:

Իր արվեստի բազմահազար երկրպագուների համար նա եղավ և մնալու է որպես ինքնատիպ դերասան և հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Աբաջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատող թատերասեր հասարակայնությանը»:
 

← Վերադառնալ