22
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

 


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի հարավ-արևմուտքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացանք հոկտեմբերի 20-ին Իրանի հարավ-արևմուտքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ անմեղ երեխաներ:

Այս ծանր կորստի պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին` մաղթելով համբերություն և տոկունություն»:
 

← Վերադառնալ