23
08, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չիոնգ Տան Շանգին՝ Վիետնամի հյուսիսային նահանգներում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վիետնամի հյուսիսային նահանգներում տեղի ունեցած բնական աղետի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի ու ահռելի ավերածությունների պատճառ դարձավ:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ, աղետից տուժած ընտանիքներին և Վիետնամի բարեկամ ժողովրդին»:
 

← Վերադառնալ