18
05, 2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:

Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում:

Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին և մերձավորներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:

← Վերադառնալ