23
02, 2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ տիկին Քրիստինա Ֆերնանդես Դե Կիրչներին՝ Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ, որը բազում զոհերի պատճառ է դարձել:

«Արգենտինայի համար այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և ի դեմս Ձեզ` Արգենտինայի բարեկամ ժողովրդին:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում:

← Վերադառնալ