Լրատվություն
Ցավակցական
11
01, 2012
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին և ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում Նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու անձնազոհ պաշտպանությանը: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ազգի արժանի զավակ Գևորգ Վարդանյանն իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի հետ՝ իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստելով արտաքին հետախուզության ծառայության կայացմանն ու ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծ հայրենասերի համբավը կփոխանցվի սերնդեսերունդ:
«Գևորգ Վարդանյանի հետ հանդիպումներից և զրույցներից ես պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները: Նա եղել է Հայրենիքին արժանավայել ծառայության օրինակ, մշտապես բաց էր և բարյացակամ՝ շրջապատող մարդկանց հանդեպ: Գևորգ Վարդանյանի մասին բարի և լուսավոր հիշողությունը միշտ կպահպանվի բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան:
Իմ ցավակցություններին է միանում նաև Ռիտա Սարգսյանը: Մենք անկեղծորեն ցավում ենք Ձեզ հետ միասին, կիսում Ձեր մեծ վիշտը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: