10
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ժիրայր Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և աշակերտներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է.
«Անուրանալի է նրա ավանդը մեր ազգային հեռուստատեսության հիմնադրման ու զարգացման գործում: Ժիրայր Ավետիսյանի մասնակցությամբ ստեղծված կինո և հեռուստատեսային ֆիլմերը վայելել են լայն ժողովրդականություն, իսկ նրա երկարամյա մանկավարժական աշխատանքի շնորհիվ դաստիարակվել են Հայաստանին այդ ոլորտում անհրաժեշտ մասնագետների սերունդներ»:

← Վերադառնալ