Լրատվություն
Ցավակցական
06
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ:
Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է.
«Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոևսկու և Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»: