25
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի թարգմանիչ և հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։

Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: «Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները մեծապես հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

← Վերադառնալ