30
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորովիչ,

Ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի և Դոնեցկի մարզի Մակեևկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը:

Այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և անկեղծ ցավակցություն հղում Ձեզ և Ուկրաինայի ժողովրդին:

Հուսով եմ` արգելափակված հանքագործներին փրկելու գործողությունը հաջողությամբ կիրականացվի»:

← Վերադառնալ