30
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Արքայական Մեծություն Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Խորապես ցնցված եմ Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի ժամանակակից աշխարհում ահաբեկչությունն ու դրա բոլոր դրսևորումներն արմատախիլ անելու համար:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Մարոկկոյի ժողովրդին և զոհվածների հարազատներին, մեր զորակցությունը հայտնում Ձեզ հանցագործների բացահայտման և արժանի պատժի ենթարկելու գործում»:

← Վերադառնալ