Լրատվություն
Ցավակցական
11
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին, որում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Մեծություն,
Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք, որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղետի հետևանքների վերացմանը:
Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»։