Լրատվություն
Ցավակցական
16
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվեցին Իրանի մահմեդականների համար սրբազան` Թասուա և Աշուրա սգո արարողություններին մասնակցող տասնյակ անմեղ քաղաքացիներ:
Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական անմարդկային արարքը` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին և մերձավորներին»: