07
12, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, որում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Իսրայելում մոլեգնող հրդեհների մասին, որոնք մարդկային զոհերի և զգալի նյութական վնասների պատճառ դարձան։

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհերի հարազատներին։

Հայաստանը պատրաստ է հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ մարդասիրական օժանդակություն ցուցաբերել, ինչպես նաև մասնակցել արհավիրքի հետևանքների վերացման աշխատանքներին։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

← Վերադառնալ