23
11, 2010

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին` ջրի փառատոնի ժամանակ տեղի ունեցած աղետի հետևանքով հարյուրավոր մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Ձերդ Մեծություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Կամբոջայի ժողովրդին` ջրի փառատոնի ժամանակ տեղի ունեցած աղետի հետևանքով հարյուրավոր մարդկային զոհերի կապակցությամբ:

Կիսելով Ձեր և Կամբոջայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Մեծություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

← Վերադառնալ