03
11, 2010

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահի խորհրդական Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանում խոր վշտով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինի մահվան լուրը:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած հայտնի պետական գործչի` Վիկտոր Չերնոմիրդինի լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր հիշողություններում:

Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ ցավակցությունները: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Վիկտոր Չերնոմիրդինի հարազատներին ու մտերիմներին»:

← Վերադառնալ