Լրատվություն
Ցավակցական
28
10, 2010
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայում բնական աղետների պատճառած զոհերի և ավերածությունների կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին` բնական աղետների պատճառած զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի ժողովրդին` վերջին օրերին տեղի ունեցած բնական աղետների պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի և լայնամասշտաբ ավերածությունների կապակցությամբ:
Կիսելով Ձեր և Ինդոնեզիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: