Լրատվություն
Ցավակցական
27
10, 2010
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել շեյխ Սակր բին Մոհամադ ալ Կասիմիի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ Խայմա էմիրության կառավարիչ, ԱՄԷ բարձրագույն խորհրդի անդամ շեյխ Սաուդ բին Սակր ալ Կասիմիին` շեյխ Սակր բին Մոհամադ ալ Կասիմիի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Ձերդ Վսեմություն,
Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ շեյխ Սակր բին Մոհամադ ալ Կասիմիի մահվան մասին։
Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Ձեր հոր ավանդը Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կապերի ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ուժ ու կորով` դիմակայելու ճակատագրի ծանր փորձությանը»։