Լրատվություն
Ցավակցական
13
10, 2010
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
“Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,
Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի և ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը”:
Նախագահ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից տուժածներին` շուտափույթ ապաքինում: