Լրատվություն
Ցավակցական
22
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է.
“Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի մահվան մասին:
Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատկապես արյան շրջանառության դեղորայքային կարգավորման հարցերի ուսումնասիրության բնագավառում: Ծանրակշիռ է նրա ավանդը հանրապետության առողջապահության կազմակերպման ոլորտում: Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտորի և առողջապահության նախարարի պաշտոններում: Էմիլ Գաբրիելյանի նվիրված աշխատանքը նաև նպաստեց 1988 թվականի երկրաշարժից հետո աղետը վերապրածների անխափան բուժօգնության կազմակերպմանը: Առողջապահության բնագավառի բազմավաստակ գործիչը մշտապես ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում, որն ուղղված էր մեր պետության ամրապնդմանն ու մեր հասարակության զարգացմանը:
Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Էմիլ Գաբրիելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին”: