11
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` ՌԴ Կեմերովոյի մարզի «Ռասպադսկայա» ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որը մի քանի տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

"Այս վշտալի օրերին Ձեր հետ կիսում ենք կորստյան ցավն ու կսկիծը, եւ խնդրում ենք կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին",-ասված է Նախագահ Սարգսյանի հեռագրում:

← Վերադառնալ