03
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրն ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին

“Խոր ցավով տեղեկացա ականավոր գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի մահվան մասին:

Ալեքսեյ Սիսակյանը արժանիորեն համաշխարհային համբավ վայելող գիտնական էր: Լինելով վաստակաշատ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հիմնադրած գիտնականների տոհմի արժանի զավակը՝ Ալեքսեյ Սիսակյանն իր բեղմնավոր ու հիմնարար աշխատանքով և գիտությանն անմնացորդ նվիրումով վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի համար:

Անուրանալի է նրա ավանդը` որպես գիտական գործունեության կազմակերպիչ: Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են Դուբնայի աշխարհահռչակ ինստիտուտը ղեկավարելու տարիներին:

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ գիտնական և հայ ժողովրդի արժանավոր զավակ Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին”:

← Վերադառնալ