Լրատվություն
Ցավակցական
15
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
ՀՀ Նախագահն անձամբ իր եւ հայ ժողովրդի անունից վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ եւ ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ:
“Կիսելով Ձեր եւ Չինաստանի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն: Համոզված եմ, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաջողությամբ հաղթահարել աղետի հետեւանքները”,-ասված է հեռագրում: