29
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հեռագրում ասված է.

“Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին:

Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեզ եւ բոլոր ռուսաստանցիների հետ”:

← Վերադառնալ