12
01, 2010

Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սարգսյանը ցավակցել է Գարանյանների ընտանիքին

Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին:

Հեռագրում ասված է.

“Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժշիտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացավ ականավոր սաքսոֆոնահարն ու իմպրովիզատորը, ում ստեղծագործությունն իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային էստրադային-ջազային արվեստի գանձարանում:

Մեր մեծ հայրենակիցը միշտ հաճույքով է հանդես եկել հայ բեմում: Անմոռանալի է նրա վերջին համերգը Երեւանում` "Հայկական ջազ-70" փառատոնի շրջանակում:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում “կենդանի ձայնի” մեծ վարպետի մտերիմներին ու հարազատներին, նրա տաղանդի բոլոր երկրպագուներին: Գեորգի Գարանյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան մեր սրտերում”:

← Վերադառնալ