05
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Հեռագրում ասված է.

“Հարգելի Դմիտրի Անատոլեւիչ,

Հայաստանում Ձեզ հետ եւ ողջ ռուս ժողովրդի հետ միասին ցավում ենք Պերմի ողբերգության զոհերի համար, որն ավելի քան հարյուր երիտասարդների մահվան պատճառ դարձավ:

Խնդրում եմ իմ ցավակցությունը եւ ոգու արիության ու տոկունության մաղթանքը փոխանցեք զոհվածների հարազատներին ու մտերիմներին”:

← Վերադառնալ