28
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գեւորգ Հովնանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բարեր Գեւորգ Հովնանյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

“Ցավով տեղեկացա անվանի բարերար Գեւորգ Հովնանյանի մահվան մասին: Նա մեկն էր այն երախտավորներից, ով արժանապատվությամբ շարունակում էր հայ բարեգործության ու մեկենասության լավագույն ավանդույթները: Նրա մահով մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին, իսկ մեր պետությունը` հայրենասեր ու պատրաստակամ զորակցի:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գեւորգ Հովնանյանի ընտանիքին ու հարազատներին”:

← Վերադառնալ