31
08, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քենեդիների ընտանիքին

Սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը բացվել է սգո մատյան: Առաջիններից մեկն իր ցավակցական ուղերձն է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղերձում ասված է.

"Խոր ցավով տեղեկացա ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան մասին:

Հռչակավոր քաղաքական գործիչների տոհմի ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր և տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից և ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Սենատոր Քենեդիի՝ բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին":

← Վերադառնալ