Լրատվություն
Ցավակցական
18
08, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Հեռագրում ասված է. "Ցավով տեղեկացա օգոստոսի 17-ին Նազրանում տեղի ունեցած բարբարոսական պայթյունի մասին, որը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան ու տառապանքների պատճառ դարձավ:
Վճռականորեն դատապարտում եմ կատարված ահաբեկչական գործողությունը, որը չունի եւ չի կարող ունենալ արդարացում":
Նախագահ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներին: