Լրատվություն
Ցավակցական
03
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի Նախագահներին
Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Ուղերձում ասված է.
"Խոր վշտով տեղեկացա Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ֆրանսիական ինքնաթիռի աղետալի վթարի եւ մարդկային մեծ կորստի մասին:
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին:
Կիսելով Ձեր եւ Ֆրանսիայի ժողովրդի վիշտն ու ցավը` մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն անմեղ զոհերի հարազատներին":
***
Հանրապետության Նախագահը ցավակցական ուղերձ է հղել նաեւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:
"Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ, որը տեղի ունեցավ ս.թ. հունիսի 1-ին եւ խլեց հարյուրավոր մարդկային կյանքեր:
Բրազիլիայի համար այս դժվար պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Ձեզ ու բրազիլացի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն եւ ոգու արիություն",-ասված է ՀՀ Նախագահի ուղերձում: