Լրատվություն
Ցավակցական
16
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սևդա Սևանի անժամանակ մահվան մասին:
Սևդա Սևանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր: Նրա ստեղծագործությունը կրում է հայրենազրկման հսկայական ցավի կնիքը, որն ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ու նրանց ժառանգները: Գրականությունն այն միջոցն էր, որով նա բարձրացնում էր ճշմարտության ձայնն ընդդեմ ուրիշի ցավի նկատմամբ աշխարհի լռության ու անտարբերության: Նա ձգտում էր խոսքի ուժով ամրացնել մարդկության դիմադրությունը նմանօրինակ ոճիրների կրկության հանդեպ:
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երկար տարիներ պաշտոնավարելով որպես մեր երկրի ներկայացուցիչ եղբայրական Բուլղարիայում, նա իր ավանդն էր բերում հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, մեր ժողովուրդների ու մշակույթների փոխադարձ հարստացմանն ու ճանաչողությանը:
Սևդա Սևանը անմնացորդ սիրում էր Հայաստանն ու Արցախը: Նա մեր երկրի, հայ և բուլղար մշակույթների անմնացորդ նվիրյալներից էր, ում գործերը հավերժ հիշեցնելու են մեր ժողովրդի վերապրած ողբերգության և վերածննդի մասին:
Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում անվանի գրողի հարազատներին, մերձավորներին ու նրա գրականության երկրպագուներին”: