07
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին:

Ուղերձում ասված է.

"Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իտալիայի բարեկամ ժողովրդին Աբրուցցո մարզի լ’Ակվիլա մարզկենտրոնում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ:

Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ բարեկամ Իտալիային պատուհասած այս դաժան փորձությունից շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի հարազատներին ու մերձավորներին` տոկունություն եւ ոգու արիություն":

← Վերադառնալ