13
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Թասոս Պապադոպուլոսի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

"Մեծարգո պարոն Նախագահ,

Խոր ցավով տեղեկացա Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Թասոս Պապադոպուլոսի մահվան մասին:

Անգնահատելի է Թասոս Պապադոպուլոսի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: Մեծ է նաև նրա ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին և կիպրացի բարեկամ ժողովրդին":

← Վերադառնալ