08
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Պարիս Հերունու ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին:

Ուղերձում ասված է.

"Խոր ցավով տեղեկացա ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան մասին:

Պարիս Հերունին այն երախտավորներից էր, ում տաղանդի ու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքը: Նրա պրպտումների ու ուսումնասիրությունների արդյունքները վերաճեցին գիտության առանձին ենթաճյուղերի: Ականավոր գիտնականը նաեւ կազմակերպական մեծ կարողություններով օժտված գործիչ էր:

Նրա նպատակը գիտելիքի նոր բարձունքների նվաճումն էր, իսկ հավատամքը` անմնացորդ ծառայելը գիտությանը, հայրենիքին ու մեր ժողովրդին:

Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին":

← Վերադառնալ