Լրատվություն
Ցավակցական
28
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին
Մումբայի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ` նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ տիկին Պրատիբհա Պատիլին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ձերդ Գերազանցություն, խոր վշտով տեղեկացա Մումբայի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության, հարյուրավոր զոհվածների ու վիրավորների մասին:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Ձերդ Գերազանցությանն ու Հնդկաստանի ժողովրդին` վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Հայաստանը խստագույնս դատապարտում է ահաբեկչության այս վայրագ դրսևորումը և իր զորակցությունը հայտնում բարեկամ Հնդկաստանին»: