23
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Սերգեյ Մերգելյանի մահվան կապակցությամբ

Խոր վշտով ընդունեցի հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահվան գույժը։

Սերգեյ Մերգելյանը բացառիկ մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության զարգացման գործում։ Նրա հիմնադրած ու ղեկավարած գիտական ու գիտաարտադրական հաստատությունները նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի գիտությունը եւ նրա միջազգային հռչակը։

Համոզված եմ, Հայաստանի գիտնականների նոր սերունդները երախտագիտությամբ են հիշելու նրա գիտական, կազմակերպչական ու մանկավարժական հարուստ գործունեությունը։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Սերգեյ Մերգելյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաեւ մեծ մաթեմատիկոսի գործընկերներին ու սաներին։

← Վերադառնալ