20
08, 2008

Աֆղանստանում ծառայող տասը ֆրանսիացի զինվորների զոհվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիին

Աֆղանստանում ծառայող տասը ֆրանսիացի զինվորների զոհվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Ուղերձում ասված է.

«Պարոն Նախագահ,

Վշտով ընդունեցի Աֆղանստանում ծառայող տասը ֆրանսիացի զինվորների զոհվելու լուրը: Ֆրանսիայի համար սգո այս պահին հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Ֆրանսիայի ողջ բարեկամ ժողովրդին։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

← Վերադառնալ