08
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Յուրի Բարսեղովի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա ճանաչված իրավաբան եւ դիվանագետ Յուրի Բարսեղովի մահվան մասին:

Յուրի Բարսեղովը միջազգային համարում ունեցող այն գիտնականներից էր, ով տեսնում էր անցյալի անվերապահ ազդեցությունն ապագայի աշխարհակարգի վրա, ում անուրանալի նվիրումը վերածվել էր ապրելակերպի, իսկ կյանքը` հայրենասիրության եւ պատմական արդարության վերականգնման համար պայքարի յուրօրինակ տարեգրության:

Նշանակալի է մեծանուն հայորդու ներդրումը Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրության եւ միջազգային իրավական գնահատական տալու գործում. աշխատանք, որի շնորհակալ առաքելությունը մարդկության դեմ ուղղված ոճիրների բացառումն է: Գնահատելի են նրա ջանքերը նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Յուրի Բարսեղովի հարազատներին եւ գործընկերներին:

← Վերադառնալ