30
07, 2008

ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչին

ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոնայք,

Խոր ցավով տեղեկացա ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի անժամանակ վախճանի մասին: Իր գործունեության ընթացքում լորդ Ջոնսթոնը մշտապես վառ է պահել քաղաքական իմաստուն գործչի եւ մարդու իրավունքների պաշտպանի իր բարձր համարումը եւ մեծ նպաստ բերել Եվրոպայի խորհրդի կողմից դավանվող արժեքների տարածմանը: Մեծ է նրա ներդրումը հակամարտություններով բաժանված ժողովուրդների հաշտեցման եւ խաղաղության ուղիների որոնման գործում: Նրա նվիրվածությունը կշարունակի ոգեշնչել այդ բարձր առաքելությունն ստանձնած բոլոր քաղաքական գործիչներին:

Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաեւ լորդ Ռասել Ջոնսթոնի ընտանիքի անդամներին փոխանցեք իմ անկեղծ վշտակցությունը»:

← Վերադառնալ