11
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձ է հղել Մովսիսյանների ընտանիքին Վահագն Մովսիսյանի մահվան առթիվ

«Խոր ցավով ստացա Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանի անժամանակ մահվան լուրը։

Վարելով առանցքային պաշտոններ` Վահագն Մովսիսյանն իր ներդրումն է ունեցել մեր երկրի տնտեսության, ինչպես նաև միջազգային կապերի զարգացման գործում։

Մեր համատեղ աշխատանքի ընթացքում ճանաչել եմ նրան ոչ միայն որպես արհեստավարժ ու կարող պետական այր, այլև մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձ: Այդ որակները` հայրենասիրությունը, նվիրվածությունն ու ընկերասիրությունը դրսևորվում էին թե՛ գործի մեջ, թե՛ կյանքում:

Երիտասարդ ու ավյունով լեցուն գործչի և դիվանագետի կորուստը ծանր է բոլորիս համար։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Վահագն Մովսիսյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»։

← Վերադառնալ