Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Հայաստան
Լրատվություն
Գրադարան
Փաստաթղթեր
Նախագահ
Օրագիր
Արմեն Սարգսյան
Լուսանկարներ
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Նախագահի տիկին
Կենսագրություն
Օրագիր
Գրքեր
Նամակ Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահի լիազորություններ
Նախագահական իշխանության խորհրդանշան
Նախագահի նստավայրը
Պատմություն
Լուսանկարներ
Ցուցասրահ
12
10, 2019
Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, աշխարհընկալումը․ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի ելույթով մեկնարկել է մենթալ թվաբանության առաջին միջազգային օլիմպիադան
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա է գտնվել առաջին անգամ Հայաստանում կազմակերպված մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: «Ուրախ եմ, որ զբաղվում եք մենթալ թվաբանությամբ: Դա մեր ապագան է: Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղը, ինտելեկտը թվերի հետ պայքարում» ,- շնորհավորելով երեխաներին և նրանց ծնողներին՝ օլիմպիադայի բացման խոսքում մասնավորապես ասել է Նունե Սարգսյանը: Հանրապետության նախագահի տիկինը կարևորել է երեխաներին փոքր...
11
10, 2019
«Մանկական գործերի թարգմանիչները պետք է հասկանան երեխաների լեզուն և նրանց հասցնեն իրենց պատգամը». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է միջազգային գիտաժողովի
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին: Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրությանը նվիրված գիտաժողովի բացման ելույթում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով:...
04
10, 2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Սերբիայի կրթական, մշակութային և հոգևոր հաստատություններ
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում այցելել է Սերբիայի կրթական և մշակութային հաստատություններ, ծանոթացել բարեկամ երկրի մշակութային ժառանգությանը: Նունե Սարգսյանը հյուրընկալվել է «Իվան Գորան Կովաչիչ» տարրական դպրոցում, Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի և դպրոցի տնօրեն Միոմիր Դրագաշի ուղեկցությամբ շրջել կրթական հաստատությունում,...
01
10, 2019
«Պարը լեզու է առանց խոսքերի». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը: «Պարը լեզու է առանց խոսքերի: Դարեր շարունակ մենք` հայերս, պարել ենք՝ փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները, հարաբերությունները: Մենք ունենք պարի հարուստ պատմություն», - մրցանակ հանձնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջին` նշել է Նունե Սարգսյանը: Նա նկատել է,...
30
09, 2019
Նունե Սարգսյանը ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր «Երևան, իմ սեր» հիմնադրամում ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին։ Նախագծի շրջանակում համացանցում իրականացվելու է հատուկ կարիքների և առողջական խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավ։ Այն նպատակ ունի հանրությանը մատչելի կերպով ներկայացնել տարբեր հիվանդությունների և զարգացման հապաղումների մասին՝ շեշտելով հասարակության մեջ բոլոր մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, ինքնուրույն...
23
09, 2019
Նունե Սարգսյանը ծանոթացել է Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն այսօր դիտել է Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցադրություններ: Ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ուղեկցությամբ տիկին Նունե Սարգսյանը նախ դիտել է նախագահական նստավայրի հարակից տարածքում բացված` «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի,...
1
2
3
4
...
6
7
8
9
10
11
12