Օրագիր
Տիկին Նունե Սարգսյանը Պարարվեստի պետական քոլեջում ներկա է գտնվել տարեվերջյան համերգին
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի Պարարվեստի պետական քոլեջում և ներկա գտնվել տարեվերջյան համերգին, որի ընթացքում քոլեջի սաները ներկայացրել են Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը:
Տիկին Նունե Սարգսյանը ներկայացումից հետո զրուցել է սաների և պարուսույց Հովհաննես Ջիվանյանի հետ՝ նշելով, որ տպավորված է նրանց գեղեցիկ կատարումով: Քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանի հետ նրանք խոսել են առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին:
Հասմիկ Մարկոսյանը նշել է, որ Հանրապետության նախագահի տիկնոջ այցը մշտապես մեծ ոգևորություն է առաջացնում սաների մոտ, քանի որ տիկին Նունե Սարգսյանը ոչ միայն արվեստասեր է, այլև քոլեջի լավագույն բարեկամը: Նա երախտագիտությամբ է նշել, որ տիկին Սարգսյանի աջակցությամբ քոլեջի երկու սաներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Մոսկվայի Մեծ թատրոնում: «Մենք պարզապես մեր լավ բարեկամին հրավիրել ենք մեր ավանդական միջոցառմանը, դիտելու մեր սաների կատարումներն ու լինելու մեր կողքին»,-ասել է Հասմիկ Մարկոսյանը: