Օրագիր
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին է փոխանցվել Հայկական Փի Ար ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին այսօր հանձնվել է Հայկական Փի Ար ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը: Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհավորել է տիկին Սարգսյանին և փոխանցել խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը:
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրենց կազմակերպության գործունեության, ինչպես նաև հայկական PR մրցանակաբաշխության և մրցանակակիրների որոշման գործընթացի մասին: Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը գնահատում է Հանրապետության նախագահի տիկնոջ գործունեությունը, հատկապես՝ հաշմանդամություն և աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ նրա կողմից ցուցաբերվող մշտական ուշադրությունը:
Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Նա կարևորել է ասոցիացիայի գործունեությունը և հետագա հաջողություններ մաղթել իրենց մասնագիտական աշխատանքում: