17
12, 2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ՝ տիկին Նունե Սարգսյանը շրջել է սրահներով, դիտել մշտական և ժամանակավոր ցուցադրությունները, ծանոթացել Կոմիտասի երաժշտագիտական և կատարողական գործունեությունը, գրական ժառանգությունը ներկայացնող նյութերին:

Նիկոլայ Կոստանդյանը, ներկայացնելով ցուցանմուշները, նշել է, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուն պարբերաբար համալրվում է նոր ցուցանմուշներով` աշխարհի տարբեր երկրներից, իսկ կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով:

Տիկին Նունե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է, որ շատ տպավորված է թանգարանով: «Ցանկանում էի անպայման իմ հարգանքի տուրքը մատուցել Կոմիտասին՝ լինելով այս գեղեցիկ թանգարանում»,-նշել է Նունե Սարգսյանը:

Հանրապետության նախագահի տիկինը նաև գրառում է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

← Վերադառնալ