05
11, 2019

Հայաստանի նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել է Հունաստանի նախագահի տիկնոջը

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի տիկնոջը՝ Վլասիա Պավլոպուլուին:

Տիկին Նունե Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնական այցի ընթացքում տիկին Վլասիա Պավլոպուլուն հնարավորություն կունենա ծանոթանալ հայկական մշակութային ու պատմական ժառանգությանը:

Կարճատև զրույցի ընթացքում նախագահների տիկնայք անդրադարձել են երկու երկրների միջև կրթամշակութային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

 

← Վերադառնալ