Նախագահ
Օրագիր
05
11, 2019
Տիկին Նունե Սարգսյանը և տիկին Վլասիա Պավլոպուլուն այցելել են «Երևան, իմ սեր» հիմնադրամ
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի տիկին Վլասիա Պավլոպուլուն այցելել են «Երևան, իմ սեր» հիմնադրամ, որտեղ նրանց են ներկայացվել հիմնադրամի գործունեությունն ու իրականացվող բարեգործական ծրագրերը:
Նրանք դիտել են հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակիցների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը, այնուհետև հյուրընկալվել երեխաների «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, զրուցել երեխաների հետ, դիտել նրանց երաժշտական կատարումները: