05
11, 2019

Տիկին Նունե Սարգսյանը և տիկին Վլասիա Պավլոպուլուն հյուրընկալվել են «Մեգերյան կարպետ» ընկերությունում

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի տիկին Վլասիա Պավլոպուլուն հյուրընկալվել են «Մեգերյան կարպետ» ընկերությունում: Նրանք ծանոթացել են հայկական գորգագործության հարուստ պատմությանը և ավանդույթներին:

Այցի ընթացքում տիկին Սարգսյանն ու տիկին Պավլոպուլուն հետևել են գորգերի ստեղծման, ինչպես նաև հայկական լավաշի պատրաստման ընթացքին:

 

← Վերադառնալ