04
11, 2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:

Տիկին Նունե Սարգսյանը շրջել է տարբեր սրահներով, դիտել ներկայացված ցուցանմուշներն ու ծանոթացել Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքի տարբեր դրվագները ներկայացնող նյութերին:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը Հանրապետության նախագահի տիկնոջն է ներկայացրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները:

← Վերադառնալ