04
11, 2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել մեծանուն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին, որը կազմակերպվել է Երևանում անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում: Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչել են Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները:

Համերգից հետո տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու, նրա տիկնոջ՝ Էլժբետա Պենդերեցկայի և երաժիշտների հետ, իր տպավորություններն ու երախտագիտությունը փոխանցել տաղանդավոր կոմպոզիտորին և երաժիշտներին:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Փառատոնի նպատակն է առաձին համերգներով ներկայացնել աշխարհի լավագույն ժամանակակից կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործությունները: 

← Վերադառնալ