01
11, 2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է հայ անվանի գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի ուղեկցությամբ տիկին Նունե Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին, անձնական իրերին, հետաքրքրվել թանգարանի առաջիկա ծրագրերով:

Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի տիկինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում. «Կարոտել էի Չարենցին: Այսօր կարոտս առա»:

← Վերադառնալ